Jump to content

Մալապագայի պատերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալապագայի պատերին
ֆր.՝ Au-delà des grilles
ԵրկիրՖրանսիա
 Իտալիա
Ժանրդրամա[1][2]
Թվականսեպտեմբերի 19, 1949[3]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌենե Կլեման[1][4][5]
ՊրոդյուսերAlfredo Guarini?
Սցենարի հեղինակՉեզարե Ձավատինի, Սուզո Չեկի դ’Ամիկո, Alfredo Guarini?, Ժան Օրենշ և Պիեռ Բոս
ԴերակատարներԺան Գաբեն[4][5][2][…], Իզա Միրանդա[4][5][2][…], Vera Talchi?[4][5][2][…], Անդրեա Չեկի[4][5][2][…], Ավե Նինկի[5][2][6], Carlo Tamberlani?[5][6], Ռոբեր Դալբան[5][2][6], Պիետրո Տորդի[5][6], Կեկո Ռիզոնե[5][6], Ռենատո Մալավազի[5][6], Վիտորիո Դուզե[5][6], Dina Romano?[7], Franco Pesce?[7] և Միկելե Ռիկարդինի[7]
ՕպերատորLouis Page?
ԵրաժշտությունՌոման Վլադ
ՄոնտաժՄարիո Սերանդրեի
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՋենովա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն87 րոպե
 Le mura di Malapaga Վիքիպահեստում

«Մալապագայի պատերին» (իտալ.՝ Le mura di Malapaga, ֆր.՝ Au-delà des grilles), իտալոֆրանսական արտադրության դրամատիկական ֆիլմ, որը լույս է տեսել 1949 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսոր Ռենե Կլեմանի կողմից։ Սցենարի հեղինակներն են Չեզարե Ձավատինին, Սուզո Չեկի դ՛Ամիկոն և Ալֆրեդո Գուարինին։

Ֆիլմի պրոդյուսեր դառնում է սցենարի համահեղինակ Ալֆրեդո Գուարինին, իսկ գլխավոր դերերում նկարահանվել են ֆրանսիացի դերասան Ժան Գաբենը և իտալուհի Իզա Միրանդան։

Գլխավոր հերոս Պյեռը ժամանում է Ֆրանսիայից Ջենովա, որտեղ ցամաք է իջնում ատամնացավի պատճառով, որպեսզի այցելի ատամնաբույժին։ Ինչ-որ ավազակ փոխում է նրա մոտ եղած ֆրանկ կեղծ լիրաներով, իսկ մնացած գումարը գողանում է։

Պյեռը գնում է բժշկի և միայն այնտեղ է հասկանում, թե ինչ է տեղի ունեցել իր հետ։ Ատամնաբույժը նրան անվճար օգնություն է ցուցաբերում։ Ճանապարհը դեպի ատամնաբուժարան նրան հուշում է Չիկինան, որը նրան առաջարկում է մնալ ռեստորանում, որտեղ որպես մատուցողուհի է աշխատում Մարթան՝ Չիկինիի մայրը։ Գլխավոր հերոսը գումար չունի վճարելու համար։ Պյեռի և Մարթայի միջև առաջանում է սիրային մթնոլորտ։ Արդյունքում անկեղծության ազդեցության ներքո հերոսը խոստովանում է, որ սպանություն է կատարել և թաքնվում է արդարադատությունից։

«Մալապագայի պատերին» պատկերը բարձր գնահատականի է արժանացել։ 1950 թվականին այն գրավել է Օսկար մրցանակը լավագույն օտարալեզու ֆիլմի համար։ 1949 թվականին ֆիլմի ռեժիսոր Ռենե Կլեմանը և գլխավոր հերոսի դերակատար Իզա Միրանդան արժանանանում են Կաննի կինոփառատոնի մրցանակներին[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0040137/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.ofdb.de/film/29178,Die-Mauern-von-Malapaga
  3. http://www.imdb.com/title/tt0040137/releaseinfo
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=5002.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.cinematografo.it/cinedatabase/film/le-mura-di-malapaga/3715/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt0040137/fullcredits
  7. 7,0 7,1 7,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. «Festival de Cannes: The Walls of Malapaga». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալապագայի պատերին» հոդվածին։